Հոդվածներ

AS. Անչելոտին որոշում է կայացրել Էդեգորի վերաբերյալ
23.07.2021
2448 0

«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը գալիք մրցաշրջանը կանցկացնի Մադրիդում:

Ինչպես հաղորդում է AS-ը, «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին որոշել է նորվեգացուն պահել թիմում ու դարձնել հիմնական կազմի խաղացող:

Իտալացի մասնագետը վստահ է, որ Էդեգորն ունի բոլոր որակները թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը դառնալու համար:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Մարտինն անցկացրեց «Արսենալում»՝ ԱՊԼ-ի 14 խաղում դառնալով 1 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am

     


Ամենակարդացված