Հոդվածներ

Onda Cero. «Ռեալը» ցանկանում է օգնել «Բարսելոնային»
23.07.2021
2755 0

«Ռեալը» պատրաստ է օգնել «Բարսելոնայի» Լիոնել Մեսսիի հարցում, տեղեկացնում է Onda Cero-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, «արքայական» ակումբում կարծում են, որ Մեսսիի ներկայությունը Իսպանիայի առաջնությունում կարևոր նշանակություն ունի ու բարձրացնում է լիգայի արժեքը:

Արգենտինացին, ոչ ուղղակիորեն, կարող է լրացուցիչ եկամուտ բերել բոլոր թիմերին, ինչը շատ կարևոր է կորոնավիրուսի համավարակի արդյունքում առաջացած ֆինանսական ճգնաժամի հաղթահարման համար:

Onda Cero-ն հայտնում է, որ «Ռեալի» ներկայացուցչները մտադիր են հարցնել Լա լիգային, թե արդյոք կա՞ որոշակի ճկուն հնարավորություն այն կանոնների հետ կապված, որոնք ներկա պահին խոչընդոտում են արգենտինացու պայմանագրի երկարաձգումը:

 Լա լիգայում նույնպես հասկանում են, որ առաջնությունը, Մեսսիի հետ ու առանց նրա, լրիվ տարբեր սանդղակներում կլինի, հատկապես, ֆինանսական տեսանկյունից:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված