Սամուել Էտո՛Օ-ն Կիլիան Մբապեին ֆենոմեն է անվանել։
Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը 8 գոլով Լիոնել Մեսսիի հետ միասին գլխավորում է ԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքը։
«Կիլիանը մրցակից է, հաղթող և ի ծնե առաջնորդ: Նա խիստ է իր հանդեպ և մոտիվացված է առաջընթաց գրանցելու ու հաղթելու մշտական ձգտումով: Իր խաղով, խարիզմայով և յուրաքանչյուր խաղի հետ աճող սպասումներով նա օգնում է բարձրացնել այս աշխարհի առաջնության մակարդակն ու գրավչությունը, ինչպես նա արդեն արել էր նախորդ երկուսի ժամանակ:
Ես խորապես տպավորված եմ գրեթե մեկ տասնամյակ շարունակվող նրա կայուն խաղով: Նա ընդամենը 27 տարեկան է, բայց արդեն ազդել է մի քանի սերունդների վրա և իր անունը գրել ֆուտբոլի պատմության մեծագույն դեմքերի շարքում: Մբապեն ֆենոմեն է»,- ասել է «Բարսելոնայի» և Կամերունի հավաքականի նախկին հարձակվողը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն