• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • AS. «Ռեալը» դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով զրկել «Բարսելոնային» տիտղոսներից

Հոդվածներ

AS. «Ռեալը» դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ խնդրելով զրկել «Բարսելոնային» տիտղոսներից
14.07.2026
105 0

«Ռեալի» ղեկավարությունը պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին՝ զրկելու «Բարսելոնային» Իսպանիայի մրցավարական տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրայի օրոք նվաճած բոլոր գավաթներից։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Նեգրեյրան 2001-2018 թվականներին եղել է Լա լիգայի մրցավարական կոմիտեի ավագ անդամ։ Այդ ընթացքում «Կապտանռնագույնները» նվաճել են ավելի քան 30 գավաթ, այդ թվում՝ ինը լիգայի տիտղոս և չորս Չեմպիոնների լիգայի հաղթանակ։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2023 թվականին մեղադրվել է կաշառք տալու մեջ։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ 2001-2018 թվականներին « Բարսելոնան», ենթադրաբար, կեղծ ընկերությունների միջոցով  գումար է փոխանցել Նեգեյրային։

«Բարսելոնան» Իսպանիայի ֆուտբոլի գործող չեմպիոնն է, իսկ «Ռեալ Մադրիդը»՝ 2025-2026 մրցաշրջանում Լա լիգայում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Silent Striker, Realmadrid.am 


Ամենակարդացված