«Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Գուտին հատուկ մարզաշապիկ է ուղարկել «Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիային։
Խվիչան շատ շուտով կստանա «Ռեալի» 14 համարի մարզաշապիկը՝ Գուտիի անունով և ստորագրությամբ։
Վերջերս իտալական ակումբի ֆուտբոլիստը հայտնել էր, որ իր կուռքը եղել է Գուտին։ Փոքր տարիքում Խվիչան հնարավորություն չի ունեցել ձեռք բերելու նրա մարզաշապիկը, և որոշել է անձամբ իր համար մարզաշապիկ պատրաստել։
Վրացի ֆուտբոլիստը աներևակայելի մրցաշրջան է անցկացնում «Նապոլիի» կազմում։ Անցկացրած 27 խաղերում նա դարձել է 12 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Կարծես թե Գուտին իր այս քայլով «Արքայական» ակումբ է հրավիրում Կվարացխելիային։
Los Merengues, Realmadrid.am