Ֆրանսիայի հավաքականի լեգենդ Տիերի Անրին քննադատել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն՝ օրինակ բերելով «Սերուցքայինների» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմին:
«Կարծում եմ՝ թիմը հիասթափված է նրանից, ու հասկանում եմ, որ հեշտ չէ. Բելինգեմը փորձում է անել այն, ինչը պետք է անի իր «9» համարը: Կիլիանը պետք է կատարելագործվի, քանի որ ավելի վատ, պարզապես, չի լինում: Մենք նրան չենք խնդրում պահել այնպես գնդակը, ինչպես անում էր Դիդյե Դրոգբան, սակայն խնդրում ենք ցուցադրել իրեն, երբ թիմը հարձակվում է»,- Անրիի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Մբապեն առաջին մրցաշրջանն է անցկացնում մադրիդյան գրանդում ու անցկացրած 15 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am