«Ռեալը» կարող է պայմանագիր կնքել Ջորջիո Կյելինիի հետ: Այս մասին տեղեկացնում է CalcioMercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Կարլո Անչելոտին ցանկանում է, որ իտալացին փոխարինի Սերխիո Ռամոսին:
Հատկանշական է, որ 36-ամյա խաղացողը ազատ գործակալի կարգավիճակ ունի և նոր մարտահրավերի կարիք է զգում: Վերջինիս՝ «Յուվեի» հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվել է հունիսի 30-ին:
Նշվում է, որ «Ռեալն» ու «Յուվենթուսը» պատրաստվում են մեկ տարվա պայմանագիր առաջարկել, որից հետո Կյելինիին վերջնական ընտրությունն կկատարի:
Fanat, Realmadrid.am