«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Սոլդադոն 38 տարեկան հասակում որոշել է ավարտել ֆուտբոլիստի կարիերան։
«Արքայական» ակումբից բացի նա հանդես է եկել նաև «Օսասունայում», «Խետաֆեում», «Տոտենհեմում», «Վիլյառեալում», «Ֆեներբախչեում», «Գրանադայում», «Լևանտեում» և «Վալենսիայում»։
Իսպանիայի հավաքականի կազմում Սոլդադոն մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 7 գոլի հեղինակ։
Ռոբերտոն «Ռեալի» սան է։ Նրա միակ տիտղոսը եղել է 2007/08 մրցաշրջանում Լա Լիգայի գավաթը։
Los Merengues, Realmadrid.am