Հոդվածներ

Բեյլը կմնա «Ռեալում»
12.07.2021
2334 0

 ABC Deportes-ը հավաստիացնում է, որ Գարեթ Բեյլը «Ռեալին» հայտնել է 21-22 մրցաշրջանում «արքայական» ակումբում մնալու մասին։ Ուելսցու պայմանագրի վերջին տարին է Մադրիդում։

Պարբերականը հայտնում է, որ հարձակվողը ցանկանում է վերականգնել իր բարի համբավը Մադրիդում՝ կարևոր դեր խաղալով սպասվելիք մրցաշրջանում։

Գարեթ Բեյլի ու Կառլո Անչելոտիի լավ հարաբերությունները կարևորագույն դեր են ունեցել նրա՝ ակումբում մնալու որոշման հարցում։ Բեյլը լավ լեզու է գտնում իտալացու հետ և վստահ է, որ իրեն հիանալի կդրսևորի վերջին մրցաշրջանը։

«Սերուցքայինները» ցանկանում էին վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը, որ թեթևացնեն աշխատավարձի ծանրաբեռնվածությունը, սակայն, հիմա հաղորդվում է, որ ակումբում դեմ են Գարեթի հեռանալուն։