«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը El Chiringuito հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:
«Դիմակ եմ կրում՝ հույս ունենալով, որ ինձ չեն ճանաչի ու հանկարծ լսում եմ՝ «գնիր Մբապեին». իմ պատասխանը նման իրավիճակներու՞մ. մի՛ անհանգստացեք:
Դեռևս պարզ չէ, թե Կիլիանը կտեղափոխվի «Ռեալ» այս ամառ, սակայն իրականությունն այն է, որ նա շատ մոտ է փարիզյան ակումբը լքելուն»:
Ավելի վաղ նշվում էր, որ աշխարհի չեմպիոնը հրաժարվել է թարմացնել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:
Fanat, Realmadrid.am