«Չելսին», «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված են եղել «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասով, սակայն նրանց տեղեկացվել է, որ ֆուտբոլիստի կողմից դիտարկվող կարիերայի շարունակության միակ տարբերակը վերադարձն է Մադրիդի «Ռեալ»։ «Արքայական ակումբը» առաջիկա ամռանը կօգտվի խաղացողի հետգնման տարբերակից, հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական գրանդում Պասին խոստացել են առանցքային դեր հիմնական կազմում։ «Ռեալում» կարծում են, որ 21-ամյա կիսապաշտպանը կդառնա «համաշխարհային ֆուտբոլի հաջորդ սուպերաստղը»։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» կվերադարձնի ֆուտբոլիստին 9 միլիոն եվրոյի դիմաց։
Պասը «Ռեալի» համակարգում եղել է 2016-ից մինչև 2024 թվականը, երբ տեղափոխվել է «Կոմո»։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն