Կիսապաշտպան Խավի Վիլարը պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ:
18-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու «սերուցքայինների» մինչև 19 տարեկանների թիմում՝ «Խուվենիլ Ա-ում»: Պայմանագիրը նախատեսված է 4 տարով:
Հատկանշական է, որ երիատասարդ խաղացողը հանդես է եկել նաև «Բարսելոնայի» Մ18 թիմում, որից հետո համալրել է «Էլչեն»:
Խավի Վիլարը «Ռոմայի» ֆուտբոլիստ Գոնսալո Վիլարի հարազատ եղբայրն է:
Fanat, Realmadrid.am