Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեզը Իտալիայի ընտրանու դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրոների հարցերին։
Նա նաև խոսել է Էդեն Ազարի ֆիզիկական վիճակի և նրա՝ Իտալիայի դեմ խաղին մասնակցելու հնարավորության մասին։
«Այսօր Ազարը և Դե Բրույնեն ավելի շուտ են ավարտել մարզումը։ Նրանց վերաբերյալ որոշում կկայացվի վերջին պահին։ Էդենի մոտ լավ պրոգրես է նկատվում, սակայն դա կարող է բավարար չլինել Իտալիայի դեմ խաղին մասնակցելու համար». նշել է Մարտինեզը։
Հիշեցնենք, որ Ազարը մկանային վնասվածք էր ստացել Պորտուգալիայի դեմ խաղի ընթացքում։
2020/21 մրցաշրջանում սա նրա 7-րդ վնասվածքն է։ 6 դեպքերում վնասվածքները եղել են մկանային։
Los Merengues, Realmadrid.am