«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցել Ռաֆայել Վարանի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու հարցում։
ESPN-ի փոխանցմամբ, անգլիական ակումբը մոտ է համաձայնության գալուն։ «Ռեալում» պատրաստ են բաց թողնել Վարանին ցանկալի գումարի դիմաց՝ հաշվի առնելով այն, որ ֆրանսիացու պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է մեկ տարի։
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է նաև Պաու Տորեսի ծառայություններով, սակայն Ֆրանսիայի հավաքականի՝ ԵՎՐՈ-ից դուրս մնալուց հետո անգլիական ակումբը ավելի լուրջ սկսեց աշխատել Վարանի տրանսֆերի շուրջ։
«Սերուցքայինները» այդ տրանսֆերի արդյունքում ցանկանում են վաստակել մոտ 70 մլն եվրո, սակայն «Մանչեսթերը» պատրաստ է ընդամենը 50 մլն եվրո վճարել։
Los Merengues, Realmadrid.am