Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը մեկնաբանել է Շվեյցարիայի ընտրանուց կրած պարտությունը։
«Խորապես հիասթափված ենք, քանի որ շատ լավ ենք գիտակցում, թե ինչ ենք արել մինչ այս, և թե ինչ էր պետք անել այսօր։
Ընդմիջման ժամանակ մենք երկար զրույց ենք ունեցել։ Գիտեինք, թե ինչ է մեզանից պահանջվում, սակայն անընդհատ ինչ որ բան պակասում էր։ Կարող էինք գոլ խփել լրացուցիչ ժամանակում, սակայն դա տեղի չունեցավ։ Պետք է ուսումնասիրենք մեր խաղը, բայց չպետք է կախենք գլուխներս։ Անթաքույց է, որ խաղից հետո հանդերձարանում լռություն էր տիրում». նշել է Վարանը։
Los Merengues, Realmadrid.am