«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ԱՊԼ-ում: Այս մասին փոխանցում է Daily Mail-ը:
Ինչպես հաղորդում է, 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Վեստ Հեմը», որը փոխարինող է փնտրում «Այաքս» տեղափոխված Սեբաստյան Ալերին: Նշվում է, որ անգլիական ակումբն արդեն պաշտոնական առաջարկով դիմել է «սերուցքայինների» ղեկավարությանը:
Սպասվում է, որ գործարքն ավարտին կհասցվի հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մարիանոն անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ
Fanat, Realmadrid.am