Հոդվածներ

«Ռեալը» մեկ օրում Մբապեի 7.000 մարզաշապիկ է վաճառել
14.07.2024
1165 0

Մբապեի մարզաշապիկները վաճառքի հանելու առաջին իսկ օրը Մադրիդի «Ռեալին» հաջողվել է վաճառել մոտ 7000 մարզաշապիկ։ 

Ընդհանուր առմամբ վաճառքից գոյացել է 800.000 եվրո, ինչը 450%-ով գերազանցում է Բելինգեմի ժամանակ գրանցած արդյունքին։

Ավելի վաղ «Արքայական» ակումբը հայտարարել էր, որ ֆրանսիացու շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 16-ին։ Բոլոր տոմսերն արդեն իսկ վաճառված են, ու շնորհանդեսին ներկա կգտնվեն մոտ 80.000 երկրպագուներ։ Կիլիանը «Ռեալում» կկրի 9 համարի մարզաշապիկը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված