Հոդվածներ

Բենզեման կրկնել է Միշել Պլատինիի յուրահատուկ ցուցանիշը
29.06.2021
2155 0

Երեկ Ֆրանսիայի հավաքականը լքեց պայքարը ԵՎՐՈ 2020-ում՝ 11 մետրանոց հարվածաշարում զիջելով Շվեյցարիայի ընտրանուն։

Այդ խաղում իր անվան դիմաց դուբլ գրանցեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։ 

Դա հնարավորություն տվեց Բենզեմային կրկնել Միշել Պլատինիի յուրահատուկ ցուցանիշը։ Ֆրանսիայի հավաքականի պատմության ընթացքում միայն Պլատինիին էր հաջողվել ԵՎՐՈ-ի կամ ԱԱ-ի շրջանակներում երկու խաղում անընդմեջ դառնալ երկու կամ ավելի գոլի հեղինակ։ Եվ ահա, Բենզեման կրկնեց այդ ցուցանիշը։ 

Սակայն, եթե Բենզեման դուբլ է ձևակերպել երկու խաղերում, ապա Պլատինիին հաջողվել է երկու խաղում անընդմեջ դառնալ հեթ-տրիկի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am