«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակումբի ադամանդե տարբերանշանը նվիրել է Կազեմիրոյին, որը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:
«Այսօրվա նման հիշում եմ՝ ասացիր, որ քեզ պետք է 5 հանդիպում, որ ցույց տաս քո խաղամակարդակը: Արդյունքում «Ռեալում» անցկացրիր ավելի քան 300 խաղ»,- ասել է նախագահը բրազիլացու հրաժեշտի երեկոյի ժամանակ :
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը մադրիդյան գրանդի գույները պաշտպանում էր 2013 թվականից:
Fanat, Realmadrid.am