Ֆրանսիայի հավաքականի և «Ռեալի» ռմբարկու Կարիմ Բենզեման դուբլ գրանցեց Շվեյցարիայի դեմ խաղում:
Այսպիսով, ֆրանսիացի ֆուտբոլիստը հավաքականում խփած գոլերի թվով շրջանցեց Ժյուստ Ֆոնտենին և Ժան-Պյեր Պապենին:
Բեզեման նաև հավասարվեց Զինեդին Զիդանին. երկու մադրիդիստի ակտիվում էլ 31 գոլ կա:
Գոլերի թվով նրանց գերազանցում են հետևյալ խաղացողները.
Տիերի Անրի – 51
Օլիվյե Ժիրու – 46
Միշել Պլատինի – 41
Անտուան Գրիզման – 37
Դավիդ Տրեզեգե – 34
Fanat, Realmadrid.am
Fanat, Realmadrid.am