«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խառնվել է ակումբի տրանսֆերային պլաններին՝ կապված Գոնսալո Գարսիայի հետ։ Պորտուգալացին հասկացրել է, որ այժմ ճիշտ ժամանակը չէ Գոնսալոյին բաց թողնելու համար։ Այս մասին հայտնում է իսպանական Marca պարբերականը։
Մոուրինիոն համարում է, որ 22-ամյա հարձակվողը մեծ պոտենցիալ ունի և կարող է լավ ընդգրկվել իր տակտիկական սխեմայում։ Ժոզեն մտադիր է ուշադիր հետևել նրան միչնմրցաշրջանային հատվածում ու հնարավորություն տալ նրան իրեն դրսևորելու։
2025/26 մրցաշրջանում Գոնսալոն «Ռեալի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, դարձել 8 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն