Բելգիայի ընտրանին երեկ նվազագույն 1-0 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ և դուրս եկավ ԵՎՐՈ 2020-ի 1/4 եզրափակիչ։
Այդ ֆուլում Ռոբերտո Մարտինեզի սաները մրցելու են իտալացիների դեմ։
Կուրտուան, ով լավագույններից մեկն էր պորտուգալացիների դեմ խաղում, իր կարծիքն է հայտնել իրավիճակի վերաբերյալ։
«Խմբային փուլի երեք խաղերում ես այնքան էլ շատ աշխատանք չեմ ունեցել կատարելու, բայց գիտեի, որ Պորտուգալիայի դեմ ամեն բան այլ է լինելու։
Հպարտ եմ իմ խաղընկերներով, քանի որ նրանք շատ լավ պաշտպանվեցին ու մեծ աշխատանք կատարեցին։
Իտալացիների դեմ նույնպես շատ բարդ է լինելու, բայց այսօր մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք դրան». նշել է Կուրտուան։
Los Merengues, Realmadrid.am