Անդրեյ Լունինը մոտ է «Ռեալի» հետ նոր պայմանագիր կնքելուն, որը կգործի մինչ 2028 թվականը։
Գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը։ Այժմ կողմերը բանակցությունների ավարտական փուլում են․
Նոր պայմանագրով 25-ամյա դարպասապահի աշխատավարձը կաճի։ Նա նաև կհամարվի Տիբո Կուրտուայի հիմնական փոխարինողը։
Բելգիացին ծանր վնասվածքի պատճառով բաց թողեց գրեթե ողջ մրցաշրջանը։ «Ռեալը» ձեռք էր բերել Կեպային որպես երկրորդ դարպասապահ, սակայն Լունինն իր հաջող ելույթներով կարողացավ այդ ընթացքում ամրապնդվել հիմնական դարպասապահի դիրքում։
Ընթացիկ մրցաշրջանում ուկրայինացի դարպասապահը «Սերուցքայինների» կազմում մասնակցել է 29 հանդիպման, որոնցից 12-ում նրան հաջողվել է դարպասն անառիկ պահել։
Los Merengues, Realmadrid.am