• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Այս մրցաշրջանը լավագույնն էր Բեյլի համար ներքին առաջնությունների շրջանակում

Հոդվածներ

Այս մրցաշրջանը լավագույնն էր Բեյլի համար ներքին առաջնությունների շրջանակում
24.05.2021
1850 0

«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլն, ով ավարտված մրցաշրջանը վարձակալական հիմունքներով անցկացնում էր «Տոտեհեմում», դուբլ գրանցեց ԱՊԼ-ի վերջին տուրի՝ «Լեսթերի» դեմ խաղում (4:2):

Այսպիսով, ուելսցին, Անգլիայի առաջնությունում խաղադաշտում անցկացնելով ընդամենը 931 րոպե, դարձել է 11 գոլի հեղինակ (միջինը՝ 1 խաղում 1,06 գոլ ): Սա Բեյլի լավագույն մրցաշրջանն է ներքին առաջնության շրջանակում:

Մինչ այս լավագույնը 2015/16 մրցաշրջանն էր, երբ վերջինիս հաջողվել էր միջինը՝ 1 խաղում 0,98 գոլ ցուցանիշը գրանցել:

Ընդհանուր առմամբ. ավարտված մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստն անցկացրեց 34 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am