Տիբո Կուրտուան խոսել է «Ռեալում» և հավաքականում իր խաղընկեր Էդեն Ազարի մասին։
«Կարծում եմ, որ Ազարը շատ մոտ է իր լավագույն մարզավիճակին։ «Ռեալի» կազմում անցկացրած վերջին մի քանի ամիսները շատ բարդ են եղել նրա համար։ Նա բավական լավ էր մարզվում և հենց հասունանում էր այն պահը, որ պետք է խաղադաշտ վերադառնար, նորից վնասվածք էր ստանում։ Դա շատ բարդ ժամանակահատված էր նրա համար։
Մարզումների ընթացքում ես տեսնում եմ, թե ինչպես է Ազարը 3-4 ֆուտբոլիստների շրջանցում։ Նա շատ է հարվածներ ստանում ոտքերին, բայց ուշադրություն չի դարձնում։ Հոգեբանորեն նա շատ ուժեղ է։ Էդենին միայն պետք է որքան հնարավոր է շատ խաղաժամանակ ստանալ և վերգտնել խաղային ռիթմը։
Ազարը առանց փոխարինման կարողացավ անցկացնել Ֆինլանդիայի դեմ խաղը, և ես հուսով եմ, որ նա կկարողանա վճռել Պորտուգալիայի դեմ խաղի ելքը։ Նա ցանկանում է հիանալի հանդիպում անցկացնել, իսկ ես զգում եմ, որ նա պատրաստ է դրան». նշել է Կուրտուան։
Los Merengues, Realmadrid.am