Հոդվածներ

Իկեր Կասիլյասն ու Սառա Կարբոներոն բաժանվել են
13.03.2021
2537 0

Իկեր Կասիլյասն ու Սառա Կարբոներոն բաժանվել են: Այս մասին Սառան գրառում է կատարել ինստագրամում՝ խնդրելով հարգել իրենց որոշումը:

«Ես և Իկերը հպարտանում ենք մեր ընտանիքով. սերը ուղեկցել է մեզ այս տարիների ընթացքում:

Այսօր մեր ճանապարհները բաժանվում են, սակայն ոչ ամբողջությամբ, քանի որ շարունակելու ենք հրաշալի առաջադրանք կատարել՝ մնալով նվիրված ծնողներ:

Սա երկար մտածված որոշում է, որը կայացրել ենք համատեղ:

Հարգանքն ու ընկերությունը կմնան հավերժ: Մեր գլխավոր առաջադրանքը շարունակելու է մնալ մեր երեխաների մասին հոգ տանելը, նրանց պաշտպանելը, որպեսզի մեծանան առողջ հասարակության մեջ:

Խնդրում ենք հարգել այս որոշումը. սա մեր միակ հրապարակավ հայտարարությունն է: Շնորհակալ ենք ըմբռնունով մոտենալու համար,- գրել է Կարբոներոն:

Հիշեցնենք, որ Իկերն ու Սառան ամուսնացել էին 2016 թվականին: Մինչ այդ նրանք հանդիպում էին ավելի քան 7 տարի: Զույգը 2 որդի ունի:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված