Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» 2-2 հաշվով ավարտեց Մյունխենի «Բավարիայի» հետ արտագնա հանդիպումը:
Խաղից հետո «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է՝ ինչու է 75-րդ րոպեին փոխարինել Ջուդ Բելինգեմին:
«Բելինգեմն այսօր լավ մարզավիճակում չէր, ինչպես նաև ամբողջ թիմը: 60-րդ րոպեին նրա մոտ մկանային ցավեր սկսեցին, այդ պատճառով էլ ստիպված էի փոխարինել»,- իտալացու խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա մայիսի 8-ին Մադրիդում:
Fanat, Realmadrid.am