Ֆերլան Մենդին չի պատրաստվում հեռանալ Մադրիդի «Ռեալից» և մտադիր է մինչ պայմանագրի ժամկետի ավարտը մնալ թիմում։ Նրա գործող պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ 2025 թվականը։
Marca-ի փոխանցմամբ, ֆրանսիացին մտադիր է պայքարել հիմնական կազմում տեղի համար, նույնիսկ, եթե «Ռեալը» ձեռք բերի Ալֆոնսո Դևիսին։
Այս մրցաշրջանում Մենդին «Ռեալի» կազմում մասնակցել է 11 հանդիպման։
Los Merengues, Realmadrid.am