«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույսեր չի կապում հարձակվող Լուկա Յովիչի հետ:
Ինչպես հաղորդում է AS-ը, Մադրիդում պատրաստ են հրաժեշտ տալ սերբ խաղացողին, եթե լինի համապատասխան առաջարկ:
Հիշեցնենք, որ Յովիչը «Ռեալ» էր տեղափոխվել 2019 թվականին 60 մլն եվրոյի դիմաց և տարեկան վաստակում է 5 մլն եվրո:
Նրա՝ «սերուցքայինների» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականը:
Fanat, Realmadrid.am