Սերժ Գնաբրին դեռևս չի կարողանում «Բավարիայի» հետ համաձայնության գալ նոր պայմանագրի հարցում:
Ինչպես հաղորդում է Sky Germany-ն, մյունխենյան գրանդի չի պատրաստվում բարձրացնել գերմանացու աշխատավարձի չափն, ինչը վերջինիսի կարող է դրդել հեռանալ թիմից:
Գնաբրին պահանջում է տարեկան 15 մլն եվրո աշխատավարձ՝ ոչ պակաս, քան ստանում են Սանեն ու Կոմանը:
Հաղորդվում է, որ տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բարսելոնան»:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 21 հանդիպում, դարձել է 10 գոլի և 3 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am