«Ռեալը» պատրաստվում է ողջունել երկրպագուներին վերակառուցված «Սանտիագո Բերնաբեուում» սեպտեմբերի 11-ին կամ 12-ին: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Իսպանիայում նոր մրցաշրջանը մեկնարկելու է օգոստոսին. «սերուցքայինները» Լա լիգայի ղեկավարությանը խնդրել են առաջին 3 հանդիպումներն անցկացնել մրցակցի հարկի տակ, որպեսզի ավարտին հասցնեն մարզադաշտում ընթացող աշխատանքները:
Եթե մրցաշարի ղեկավարությունը ընդառաջի «արքայական» ակումբին, ապա 4-րդ տուրի խաղը կանցկացվի նոր «Սանտիագո Բերնաբեուում»:
Fanat, Realmadrid.am