«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը կիսվել է Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ նոր մրցաշրջանից ունեցած իր սպասելիքներով։
«Ես արդեն զգում եմ իմ ու նրա միջև կապը, և ինձ համար երազանք է աշխատել Մոուրինյոյի նման մարզչի հետ: Ես նրան տեսնելու միայն մեկ հնարավորություն եմ ունեցել, բայց շատ ուրախ եմ ճանաչել նրան որպես մարդ:
Ես մի փոքր մեծացել եմ և ավելի փորձառու դարձել: Լավ կանխազգացում ունեմ այս մրցաշրջանի վերաբերյալ՝ նոր խաղացողների և մարզչի հետ: Ինձ համար մեծ պատիվ ու արտոնություն է խաղալ այս ակումբում: Հուսով եմ՝ դա կշարունակվի դեռ երկար տարիներ», – ասել է Բելինգեմը:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն