Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնապես վերադարձավ «արքայական» ակումբ (նա թիմին մարզել է 2013-2015 թվականներին)։
Իտալացին ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր։ Մասնագետի շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ հունիսի 2-ին, Երևանի ժամանակով 20։00-ին։