Corriere dello Sport-ի փոխանցմամբ, Թուրինի «Յուվենթուսը» հաջորդ մրցաշրջանում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է տեսնել Զինեդին Զիդանին։
Նշվում է, որ թուրինյան ակումբը կփորձի համաձայնության հասնել Զիդանի հետ անկախ «Ռեալի» դիրքորոշումից։ Գլխավոր նախապայմանը հանդիսանում է ՉԼ-ի ուղեգիրը։
Եթե, այնուամենայնիվ «Յուվենթուսը» գալիք մրցաշրջանում հանդես գա Եվրոպա Լիգայում, ապա գլխավոր մարզչի հիմնական հավակնորդները կլինեն Սիմոնե Ինձագին և Սինիշա Միխայլովիչը։
Հատկանշական է, որ «Բոլոնիայի» գլխավոր մարզիչը «Յուվենթուսի» դիտակետում է հայտնվել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։
Los Merengues, Realmadrid.am