Մադրիդի «Ռեալի» հայաստանյան ֆան ակումբի կազմակերպած առաջին ինտելեկտուալ քուիզի հաղթողները հայտնի են.
1-ին տեղում է «Ero7» օգտատերը, որը տվել է 9 ճիշտ պատասխան: Նա արժանանում է ուղևորության Մադրիդի «Ռեալի» տնային խաղին՝ համաձայն մասնակցության դրույթների և պայմանների։ Երազանքն արդեն իրականություն է։
2-6-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան Մադրիդի «Ռեալի» 2023/24 մրցաշրջանի տնային մարզաշապիկներ, իսկ 7-16-րդ տեղերը՝ թիմի տարբերանշանով դրոշներ։
Հաղթողների հետ կապ կհաստատվի 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Շնորհավորում ենք հաղթողներին, ինչպես նաև հիշեցնում, որ նոր քուիզը կմեկնարկի այսօր՝ 12:00-ին։
Մասնակիցները նախորդ քուիզի արդյունքները կարող են տեսնել՝ մուտք գործելով quiz.RealMadrid.am -ի իրենց օգտահաշիվները։
2-րդ քուիզը կավարտվի հաջորդ ուրբաթ` 10:00-ին։ Մասնակցելու համար անցե՛ք հետևյալ հղմամբ:
Մաղթում ենք հաջողություն
Hala Madrid y Nada Mas!