ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը 11-մետրանոցներով պայքարից դուրս թողեց Իսպանիային: Հաղթական հարվածը պանենկա ոճով իրացրեց ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմին: Մարոկկացին գոլը տոնց «պինգվինի պարով»: ՊՍժ-ում այս ձևով նա գոլերը տոնում է Սերխիո Ռամոսի հետ :
Իսպանական լրատվամիջոցները վստահ են, որ Աշրաֆը «վրեժխնդիր» եղավ իր խաղընկերոջ համար, որին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չէր ընդգրկել Մունդիալի հայտացուցակում:
Հակիմին ու Սերխիո Ռամոսը ներկայումս հանդես են գալիս Ֆրանսիայի չեմպիոնի կազմում, իսկ մինչև այդ էլ միասին պաշտպանել են «Ռեալի» գույները:
Fanat, Realmadrid.am