Հոդվածներ

Բրահիմն ասել է, թե ինչու է գոլը տոնել Բելինգեմի ոճով
13.02.2024
3551 0

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» Բրահիմ Դիասի ֆենոմենալ գոլի շնորհիվ հաղթեց «Լայպցիգին»:

Իսպանացին գոլը տոնեց իր խաղընկեր Ջուդ Բելինգեմի ոճով, իսկ հանդիպումից հետո բացատրեց նման որոշման շարժառիթը:

«Շատ եմ սիրում Բելինգեմին: Մենք հիանալի հարաբերություններ ունենք հենց սկզբից: Նա համաշխարհային աստղ ու շատ խարիզմատիկ ֆուտբոլիստ է; Ջուդը շատ էր ուզում մասնակցեր այս խաղին, ու ես այդպես տոնեցի նրա համար,- իսպանացու խոսքը մեջբերում է Movistar-ը:

Հիշեցնենք, որ պատասխան խաղը կկայանա մարտի 7-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:

Fanat, Realmadrid.am