Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Ֆրան Գարսիա
08.07.2026
142 0

«Ռեալ Մադրիդ»-ը և «Ռեալ Բետիս»-ը համաձայնության են եկել ֆուտբոլիստ Ֆրան Գարսիայի տրանսֆերի շուրջ։

 «Ռեալ Մադրիդ»-ը ցանկանում է իր երախտագիտությունն ու սերը հայտնել մի խաղացողի, ով միշտ նվիրումով և օրինակելի վարքով է պաշտպանել մեր մարզաշապիկի պատիվը։

Ֆրան Գարսիան միացել է մեր ակումբին 2013 թվականին՝ ընդամենը 14 տարեկան հասակում՝ հանդես գալով «Կադետե Բ» (Cadete B) թիմում։ 2023 թվականին նա դարձավ «Ռեալ Մադրիդ»-ի առաջին թիմի անդամ, որի կազմում երեք մրցաշրջանի ընթացքում անցկացրեց 110 հանդիպում։ Այս ընթացքում նա նվաճեց հինգ տիտղոս՝ Չեմպիոնների լիգայի մեկ գավաթ, Աշխարհի ակումբային առաջնության մեկ գավաթ, ՈՒԵՖԱ-ի մեկ  Սուպերգավաթ, Լա Լիգայի մեկ տիտղոս և Իսպանիայի մեկ  Սուպերգավաթ։ «Ռեալ Մադրիդ»-ը, որը միշտ կլինի նրա տունը, ամենալավն է մաղթում Ֆրան Գարսիային և նրա ընտանիքին կյանքի այս նոր փուլում». նշված է «Արքայական» ակումբի հայտարարության մեջ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված