Տիբո Կուրտուան ՉԼ-ի եզրափակչում տարած հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Այդքան շատ տարիներ, այդքան շատ աշխատանք, տեղափոխություն իմ երազանքների ակումբ։ Խաղից առաջ ես լսել եմ մարդկանց, ովքեր երկրպագում են «Լիվերպուլին», և զգում էի, որ այս խաղում ես գոլ բաց չեմ թողնելու։ Զգում էի, որ հաղթելու ենք եզրափակչում ու գիտեի, որ «Ռեալի» կազմում ես կարող եմ հաղթել ՉԼ-ն։
Լավագույնները «Ռեալում» են։ Մենք չենք կարող թուլանալ, քանի որ առջևում դեռ շատ տիտղոսներ կան։ Մենք պետք է պայքարենք բոլոր տիտղոսների համար». նշել է բելգիացի դարպասապահը։
Los Merengues, Realmadrid.am