19-ամյա ֆուտբոլիստի համար ավարտված մրցաշրջանը բավական բարդ ստացվեց։ Նա չկարողացավ բավարար խաղաժամանակ ստանալ ո՛չ «Վիլյառեալի» և ո՛չ «Խետաֆեի» կազմում։
Չնայած այդ ամենին, Կուբոն մրցաշրջանն ավարտեց դրական նոտայի վրա։ Նա գոլի հեղինակ դարձավ մրցաշրջանի վերջին տուրում, որը հնարավորություն տվեց «Խետաֆեին» մնալ Լա Լիգայում։ Կարելի է ասել, որ դա ամենակարևոր պահերից մեկն էր Կուբոյի կարիերայում։
Բայց դա չի լինի վերջը։ Օլիմպիական խաղերը սարերի հետևում չեն։ Ճապոնիան լինելու է հյուրընկալող երկիրը, և չնայած այն հանգամանքին, որ Կուբոն ընդամենը 19 տարեկան է, նա լինելու է Մ23 տարեկանների գլխավոր աստղերից մեկը։ Ճապոնիայի հավաքականը այս մրցաշարին շատ երկար է պատրաստվել և նրանք բավական հետաքրքիր կազմ ունեն, որտեղ իհարկե առանձնանում է Կուբոն։
Տակե Կուբոն ներկա պահին գտնվում է արձակուրդում, սակայն նա չի դադարում մարզվել, որպեսզի կարողանա հնարավորինս լավ մարզավիճակով մոտենալ Օլիմպիական խաղերին և գալիք մրցաշրջանին։
Նրա ապագան «Ռեալում» դեռ անհայտ է, սակայն մեծ է հավանականությունը, որ նա ևս մեկ մրցաշրջան վարձավճարային հիմունքներով կանցկացնի այլ ակումբի կազմում։ Բացի այդ Վինիսիուսը դեռ Իսպանիայի քաղաքացիություն չի ստացել, և այդ պայմաններում Կուբոն չի կարող տեղ գտնել «Ռեալում»։ Անձամբ ֆուտբոլիստը հույս ունի, որ հնարավորություն կստանա «Ռեալի» հիմնական թիմում հանդես գալու։ Դա մեծ հաշվով կախված է լինելու այն հանգամանքից, թե ովքեր են ամռանը հեռանալու «Ռեալից»։
Los Merengues, Realmadrid.am