Sun-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է մոտ ապագայում կորցնել իր առաջատարներից մեկին՝ Բրունու Ֆերնանդեշին, քանի որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը» և «Բարսելոնան»։
«Տոտենհեմի» դեմ խաղում, երբ մանչեսթերյան ակումբը պարտվեց 6-1 հաշվով, Բրունուն փոխարինվեց երկրորդ խաղակեսի ընթացքում, ինչը դժգոհություն առաջացրեց պորտուագալցու մոտ։
Սակայն Սուլշերը նշել է, որ ֆուտբոլիստի հետ ոչ մի անհամաձայնություն չկա։
«Կան դրվագներ, երբ քեզ պետք են գալիս պահեստային ֆուտբոլիստները, և եթե ամեն փոխարինվող իրեն նման կերպ պահի, ապա թիմում խնդիրները շատ կլինեն։ Ես խոսել եմ Բրունուի հետ, և նա ամեն բան շատ լավ հասկացել է». ասել է Սուլշերը։
Նախկինում ֆուտբոլիստին կապել են «Ռեալի» հետ, սակայն նախորդ մրցաշրջանում իր ցուցադրած խաղով նա ավելացրեց իր տրանսֆերային արժեքը, ինչի արդյունքում դուրս մնաց «Ռեալի» ուշադրության կենտրոնից։
Փոխարենը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», և այնտեղ կարողացավ տպավորիչ ֆուտբոլ ցուցադրել։
Los Merengues. Realmadrid.am