MARCA-ի փոխանցմամբ, Զինեդին Զիդանը այսօր կայացած մարզումից հետո բավական լուրջ զրույց է ունեցել ֆուտբոլիստների հետ՝ «Կադիսից» կրած պարտության համար։
Նա ակնարկել է, որ նման խաղով առաջիկայում թիմը արդյունքի հասնել չի կարող, և բավական լուրջ նախազգուշացում է արել։
Հատուկ որևէ մեկին չանդրադառնալով՝ Զիդանը ֆուտբոլիստներին կոչ է արել կրկին հավաքել այն ուժն ու ցանկությունը, որի շնորհիվ նախորդ մրցաշրջանում կարողացան դառնալ Իսպանիայի չեմպիոն։
Այդ հավաքի ընթացքում իրենց կոչով հանդես են եկել նաև Սերխիո Ռամոսը, Թոնի Կրոսը և Լուկա Մոդրիչը, որոնց խոսքի շեշտը նույնպես դրված է եղել համախմբվածության վրա։
Ֆուտբոլիստների և Զիդանի հարաբերությունները շարունակում է շատ լավ մնալ, քանզի բոլորն էլ հասկանում են, որ մասնագետը ճիշտ նկատողություններ է անում։
Los Merengues, Realmadrid.am