Ամռանը «Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու:
Ինչպես հաղորդում է Daily Expres-ը, գերմանացին 30 մլն եվրո է պահանջում թոփ ակումբներից պայմանագիր կնքելու համար:
Հիշեցնենք, որ 29-ամյա խաղացողին ցանկանում են հրավիրել «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենթուսն» ու «Բավարիան»:
Նշենք նաև, որ Ռյուդիգերը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել 2017 թվականին Ռոմայից:
Fanat, Realmadrid.am