Corriere della Sera-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Բրահիմ Դիասը վարձակալության հիմունքներով կարող է մնալ «Միլանում» ևս մեկ մրցաշրջան։
Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին», սակայն վերջինս պաշտպանում է միլանյան ակումբի գույները։
«Միլանի» ղեկավարությունը և մարզչական անձնակազմը գոհ են Դիասի ցուցադրած խաղից և կփորձեն պահել նրան թիմում ևս մեկ մրցաշրջան։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 21-ամյա ֆուտբոլիստը նույնպես ցանկություն ունի մնալ իտալական ակումբում։
Los Merengues, Realmadrid.am