Հոդվածներ

Ռամոսը վնասվածք է ստացել. 7 օրից՝ «Կլասիկո»
17.10.2020
2248 0

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել «Կադիսի» դեմ հանդիպմանը, որում «Արքայական ակումբը» զիջեց նվազագույն հաշվով:

Սերխիոն փոխարինվել է ընդմիջմանը ծնկին ստացած հարվածի պատճառով:

Այս պահին վնասվածքի լրջությունը հայտնի չէ: Marca-ն պնդում է, որ փոխարինումն անվտանգության նպատակով էր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղ է անցկացնելու «Բարսելոնայի» հետ, իսկ մինչև այդ՝ հոկտեմբերի 21-ին՝ «Շախտյորի»:

Fenomeno, Realmadrid.am