Հոդվածներ

«Ռեալը» «Չելսիի» դեմ խաղում զգուշանում է ՈՒԵՖԱ-ի վրեժից
27.04.2021
2056 0

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Ռեալը» հյուրընկալելու է «Չելսիին»:

Ինչպես հաղորդում է El Chiringuito-ն, «սերուցքայինների» հանդերձարանում անհանգստություն կա, որ ՈՒԵՖԱ-ն մրցավարների միջոցով կարող է ճնշում գործադրել թիմի վրա՝ այսպես ասած՝ վրեժ լուծելով Սուպերլիգայի համար:

«Ազնվականների» դեմ խաղը սպասարկելու է Հոլանդիան ներկայացնող մրցավարական բրիգադը՝ Դանի Մակելիի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը դեռևս չի լքել Սուպերլիգան:

«Ռեալ» - «Չելսի» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am