ԱՊԼ-ի եզրափակիչ տուրում «Մանչեսթեր Սիթին» անհավանական քամբեք կատարեց «Ասթոն Վիլայի» դեմ խաղում ու դարձավ մրցաշարի հաղթող:
Խաղից հետո յուրատեսակ մեկնաբանությամբ է հանդես եկել «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
«Զանգահարեցի «Ռեալին», ինձ լավ խորհուրդ տվեցին, սակայն ոչ Մադրիդի, ոչ էլ մեր քամբեքը բացատրություն չունի: Սա ստացվեց իմպուլսիվ խաղի արդյունքում: Վստահ եմ՝ նման հաղթանակից հետո ավելի ուժեղ կլինենք հաջորդ մրցաշրջանում»,- եզրափակել է իսպանացին:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալն» էր քամբեք կատարել «Սիթիի» դեմ ու դուրս եկել եզրափակիչ:
«Լիվերպուլ» - «Ռեալ» եզրափակիչը կայանալու է մայիսի 28-ին Փարիզում:
Fanat, Realmadrid.am