ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է դադար վերցնել նոր պայմանագրի բանակցությունների հարցում: Այս մասին հաղորդում է L'Equipe-ը:
Ֆրանսիացի ռմբարկուի ներկայիս պայմանագիրը գործում է մինչև 2022 թվականն, ու փարիզյան ակումբը ձգտում է օր առաջ երկարաձգել այն:
Աղբյուրը նաև հայտնում է, որ ՊՍԺ-ն Մբապեի տրանսֆերի համար պահանջում է մոտ 200 մլն եվրո, սակայն, հաշվի առնելով ավարտվող պայմանագիրը՝ դժվար թե գտնվի ակումբ, որը կվճարի այդ գումարը:
Բացի այդ մեծ են նաև ֆուտբոլիստի ներկայացրած պահանջները:
Ինչպես հաղորդում է Marca-ն, աշխարհի չեմպիոնը նոր պայմանագրով պահանջում է շաբաթական 700000 եվրո աշխատավարձ, ինչը կազմում է տարեկան 36 մլն:
Հատկանշական է, որ «Ռեալում» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը Գարեթ Բեյլն է, ով տարեկան ստանում է 21 մլն եվրո:
Նման ահռելի տարբերությունն ու խելահեղ պահանջները բավականին բարդացնում են նաև Մբապեի՝ «արքայական» ակումբ տեղափոխությունը:
Fanat, Realmadrid.am