Հոդվածներ

«Ռեալն» սկսել է նախապատրաստվել «Կադիսի» հետ հանդիպմանը
19.04.2021
2311 0

«Ռեալը» սկսել է նախապատրաստվել Լա լիգայի 31-րդ տուրի՝ «Կադիսի» դեմ հանդիպմանը:

Այն ֆուտբոլիստներն, ովքեր խաղադաշտ էին դուրս եկել մեկնարկային կազմում «Խետաֆեի» հետ հանդիպման ժամանակ, վերականգնողական մարզում են անցկացրել:

Մյուսներն աշխատել են պրեսինգի ու գնդակի վերահսկման վրա:

Էդեն Ազարն աշխատել է մարզադահլիճում: Ուրախալի է, որ շարք է վերադարձել Ռաֆայել Վարանը: Լուկաս Վասկեսն ու Ֆերլան Մենդին շարունակում են վերականգնվել վնասվածքից:

Սերխիո Ռամոսն ու Ֆեդերիկո Վալվերդեն ինքնամեկուսացած են:

Fanat, Realmadrid.am