ՈՒԵՖԱ-ի հանձնաժողովի անդամ Յեսպեր Մյոլերը հայտնել է, որ «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», ամենայն հավանականությամբ, կհեռացվեն Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակչից:
Որպես պատճառ նշվում է Սուպերլիգայի ստեղծումն ու այս թիմերի 12 հիմնադիր ակումբների ցանկում լինելը:
Պաշտոնյայի կարծիքով որոշումը վերջնականապես կարող է ընդունվել ուրբաթ օրը:
Ավելի վաղ նշվում էր, որ այն ֆուտբոլիստներն, ովքեր խաղալու են Սուպերլիգայում, կարող են զրկվել աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելուց:
Fanat, Realmadrid.am